Իսպանացի սրտակեր երգիչ Էնրիկե Իգլեսիասն այս տարի «Տաշիր 2013» մրցանակաբաշխության հատուկ հյուրն էր: Ինչպես գրում է esyes.am-ը, սա թերևս վերջին շրջանի ամենաքննարկված հարցերից մեկն էր: Երգիչը, ում մասին երազում են շատ հայ աղջիկներ, երգել է հայկական մրցանակաբաշխության ժամանակ, թեև ոչ Հայաստանում:
Հայ երգիչները, ովքեր ներկա էին «Տաշիր 2013»-ին, Իգլեսիասի հետ լուսանկարվելու հնարավորությունը բաց չեն թողել: Վերջինիս հետ արդեն լուսանկարվել են Սարոն, Արմենչիկը, վերջինիս կինը՝ Լուսինեն: