▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էնրիկե Իգլեսիասի սենսացիոն հայտարարությունը

Չնայած նրան, որ արդեն 13 տարի է, ինչ Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուռնիկովան

միասին են, սական նրանք այս տարիների ընթացքում այդպես էլ չեն օրինականացրել իրենց հարաբերությունները: Ավելին, օրերս Իգլեսիասն իր վերջին հարցազրույցներից մեկում լրագրողներին պատմել է, որ բաժանվել է Կուռնիկովայից:

«Ներկա պահին ես ամուսնալուծված եմ և դա տեղի ունեցել 3 օր առաջ: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ այն, ինչ հիմա ես ասում եմ, լուրջ է»,- ասել է Իգլեսիասը:

Սակայն պետք է նշենք, որ լրագրողները լուրջ չեն վերաբերվել երգչի խոսքերին, որովհետև սա առաջին դեպքը չէ, որ Էնրիկեն իրեն թույլ է տալիս կատակել իր և Աննայի բաժանության հարցի շուրջ, ինչպես նաև ըստ նրանց` ինչ ամուսնալուծության մասին կարող է խոսք լինել, եթե անգամ այս տարիների ընթացքում հարսանիք չի եղել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին