Հայտնի իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը Մոսկվայում «Տաշիր 2013» մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալիս սայթաքել և ընկել է հենց բեմի վրա:
Այդ դեպքը մի քանի րոպե թաքցրել են ծխի քուլաները, որի շնորհիվ հանդիսատեսը կարծել է, թե դա նախատեսված է ծրագրով։ Սակայն ծխի ցրվելուց հետո բոլորը հասկացել են, որ Իգլեսիասն ուղղակի ընկել է. հաղորդում է vchaspik.ua-ն: