▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընկեր Վահանը պարոն Սահակյանի հովանու ներքո՞

Բավական ուշագրավ իրադարձություն այսօր գրանցվել է արդեն ԱԺ-ում թեև դեռ «օրը ճաշ չի դարձել» ու իրադարձությունների, կիքսերի համար դեռ վաղ է:

Եվ այսպես` վերջին շրջանում դիվանագիտական առաքելության մեկնելու եռուն պատրաստությունների ու խոսակցությունների մեջ գտնվող Վահան Հովհաննիսյանից լրագրողները  կրկին փորձ են արել իմանալ, թե արդյոք իրական են Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի ստանձնելու մասին լուրերը:

Ընկեր Վահանը խուսափել է պատասխանելուց, սակայն նրա փոխարեն պատասխանել է ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը՝ ասելով. «Պարոն Հովհաննիսյանը զբաղված է»:

Փաստորեն դուրս է գալիս, որ ընկեր Վահանի նախընտրական վերջին կարգախոսը` «Մեր Վահանը» ՀՀԿ-ականների ընկալումով լավ էլ իրականությանն համապատասխանում է ու արդիական է ոտքից գլուխ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին