▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդունում եմ ձեր շանտաժը. Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին

a1plus.am-ի տեսանյութում. 5-րդ գումարման ԱԺ 8-րդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ հիմներգի հնչյունների ներքո: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակով Արփինե Հովհաննիսյանին փոխարինում է Կարեն Բեքարյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ ԱԺ այս քառօրյայի գլխավոր հարցը նոր Սահմանադրությունն է, որը բախտորոշ նշանակություն ունի պետականության ու ժողովրդի համար, ուրեմն այդ փոփոխությունները կարող են ընդունվել ամբողջ ժողովրդի հանրաքվեով. «Դրա համար ժողովուրդը առավելագույնս պետք է տեղեկացված լինի քաղաքական ուժերի փաստարկներին: ՀԱԿ-ն առաջարկում է քվեարկության դնել ԱԺ լիագումար նիստը հեռուստատեսային ուղիղ հեռարձակմամբ եթեր տալու հարցը»:

Գալուստ Սահակյանը նշեց, որ դրա համար ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ են պետք. «Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»: Լեւոն Զուրաբյանն ավելացրեց, որ նրա այդ պատասխանը այլ կերպ քան մերժում չեն կարող գնահատել. «Դա նշանակում է, որ դուք փորձում եք կազմակերպել դավադրություն ժողովրդի թիկունքում, դա նշանակում է, որ վախենում եք հասարակական կարծիքից՝ նրան մասնակից չդարձնելով գործընթացներին: Եթե դուք արդար գործ եք անում, ուրեմն առաջինը դուք պետք է շահագրգիռ լինեիք, որ ուղիղ հեռարձակվեր, դրա համար ռեսուրս էլ կգտնեիք: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է թաքնված դրա ետեւում: Դուք անում եք հերթական դավադիր քայլը մեր ժողովրդի հետեւում»: «Ընդունում եմ ձեր շանտաժը»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ քննարկումները հեռարձակվում են ուղիղ՝ թե ԱԺ կայքի, թե այլ ՀԸ-ների միջոցով։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին