▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմությունը՝ 600 հազար մեռյալ քվեների մասին.a1plus.am

 

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում դեռեւս ոչինչ ասված չէ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ «Այսօր էլ մեր օրակարգում կան բազմաթիվ նախագծեր, որոնք ենթադրում են օրենսգրքի փոփոխություններ եւ լրացումներ»։
Փոփոխություններն ու լրացումներն ընտրացուցակները հրապարակելու մասին չեն։ Դրանց մասին ՀՀԿ դիրքորոշումն անփոփոխ է՝ հրապարակման ենթակա չեն։ Մինչդեռ համապետական ցանկացած ընտրությունից հետո ընդդիմությունը հրապարակում է մոտ 600 հազար մեռյալ քվեների մասին, որոնք իրականում չկան, մինչդեռ ցուցակներում կան։ Հովհաննես Սահակյանն առաջին անգամ է լսում 600 հազար կեղծ քվեի մասին. «Ցանկացած ոչ հաջող ընտրություններ իրենց համար պետք է ունենա իր պատճառաբանությունը, իսկ ամենալավ պատճառաբանությունը դա է՝ չապացուցվող ընտրախախտումները»։
Ըստ Հովհաննես Սահակյանի, հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, լրագրողների ներկայությունը հենց դրա համար է, որպեսզի վերահսկեն գործընթացը. «Եթե մեկ քաղաքական ուժ ունենա մեկ վստահված անձ՝ իրեն վստահելի եւ ունենա էդ հանձնաժողովում, ինքը կարող է ամբողջությամբ վերահսկել, այդ թվում նաեւ՝ ցուցակները»։
ԲՀԿ-ի համար ընտրացուցակների հրապարակումը մնում է էական, իրենք չեն հրաժարվելու այդ պահանջից։
ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասում է. «Եթե այնպիսին է իրավիճակը, որ կեղծվում է… Միշտ է կեղծվում։ Հասարակության խնդիրն է, հասարակության դիմադրողականության խնդիրն է»։
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու մասին հայտարարությանը հաջորդող քայլերին, ԲՀԿ-ն դեռ չի կարող ասել՝ հակաքարոզչությու՞ն է ծավալելու, թե, միգուցե, բոյկոտի կոչ կանի. «Գա ժամանակը՝ կասենք»։
Հայտնի է, որ ԲՀԿ-ն չի հրաժարվում այն խոսքերից, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է վերարտադրվելու համար. «Մենք ինչ ասել ենք, դրա տերն ենք»։
Ի դեպ, պարոն Մարգարյանը հրաժարվեց ասել, թե վերարտադրման մասին իրենց մտահոգություններին ինչպես է արձագանքել Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում ունեցած հանդիպման ժամանակ. «Այդպիսի խոսակցություն չի եղել»։

a1plus.am-ը գրում է. Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում դեռեւս ոչինչ ասված չէ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին։

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ «Այսօր էլ մեր օրակարգում կան բազմաթիվ նախագծեր, որոնք ենթադրում են օրենսգրքի փոփոխություններ եւ լրացումներ»։

Փոփոխություններն ու լրացումներն ընտրացուցակները հրապարակելու մասին չեն։ Դրանց մասին ՀՀԿ դիրքորոշումն անփոփոխ է՝ հրապարակման ենթակա չեն։ Մինչդեռ համապետական ցանկացած ընտրությունից հետո ընդդիմությունը հրապարակում է մոտ 600 հազար մեռյալ քվեների մասին, որոնք իրականում չկան, մինչդեռ ցուցակներում կան։ Հովհաննես Սահակյանն առաջին անգամ է լսում 600 հազար կեղծ քվեի մասին. «Ցանկացած ոչ հաջող ընտրություններ իրենց համար պետք է ունենա իր պատճառաբանությունը, իսկ ամենալավ պատճառաբանությունը դա է՝ չապացուցվող ընտրախախտումները»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին