Ներկայիս Հայաստանում ընդդիմադիր հանրային գործիչների նկատմամբ գործող «չգրված օրենքներից» մեկը որևէ նիկոլականի, հավասարապես՝ ՔՊ-ի հետ ակտիվորեն ու հրապարակավ գործակցող որևէ մասնագետի հրապարակավ գովաբանելու արգելքն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ինչու՞ է այս արգելքն արդար։ Որովհետև հետպատերազմական իրականությունում ընդդիմադիր գործչի «Սահմանադրության» անքակտելի դրույթներից մեկը նիկոլիզմի հետ գործակցության «մեղքի» ծանրության մեծագույն աստիճանն է, որը գերակայում է հանրային ցանկացած այլ բարիքին՝ լինի պրոֆեսիոնալիզմ, լինի միջազգային ճանաչում, լինի նախկինում մատուցած ծառայություններ, թե ցանկացած այլ «բարիք»։
Այս արգելքը խախտողները թող չզարմանան կոշտ հանրային արձագանքից»,-գրել է Մելիքյանը։