▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիրները Ստրասբուրգից շուտ չեն գա հանուն Թովմասյանի դեմ քվեարկելու. իսկ «իմքայլականները» կգան

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չեն ընդհատի ստրասբուրգյան գործուղումը: Նրանք ԵԽԽՎ մայրաքաղաքում կմնան մինչեւ նստաշրջանի ավարտը եւ Երեւան կվերադառնան հոկտեմբերի 5-ին:

Իսկ, ահա, հայկական պատվիրակությունում իշխանական թեւը ներկայացնողները ավելի շուտ կվերադառնան, որպեսզի ամեն կերպ մասնակցեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ԵԽԽՎ նիստը չավարտած` հանուն քվեարկության առաջիկա օրերին հետ կվերադառնան ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ու իշխանական խմբակցության մյուս բոլոր պատգամավորները` Տաթեւ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Հովհաննես Իգիթյանը: Այսինքն` իշխանությունը նախագծին կողմ քվեարկող իր 5 ձայները ստրասբուրգյան խորհրդարանից «բերման է ենթարկում» հայկական խորհրդարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին