«Մենք հայտարարել ենք, որ համակարգային կոռուպցիա չկա. այո, բայց կոռուպցիան գրոհում է դեպի համակարգը, կոռուպցիան, հատկապես տնտեսական կոռուպցիան, քաղաքական համակարգին ցանկանում է ախտահարել»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատգամավորն ասաց. «Ձեր խոսքերով ասած՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում: Այդ խոսքերը կրկնում են նաև ընդդիմադիրները և շեշտում են՝ այն փաստերը, որ իրենք մամուլով տարածում են, հենց այդ կոռուպցիոն երևույթներն են»: |