▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդդեմ Թոխմախի» օպերացիան շարունակվում է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում պաշտոններից ազատվում են նաեւ Մհեր Սեդրակյանի մտերիմները։ Վերջին մոհիկանը Երեւանի թաղման բյուրոյի («Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ) պետ Վարուժան Սուքիասյանն է, ով, շրջանառվող լուրերի համաձայն, մեկնել է ԱՄՆ։

Հիշեցնենք, որ Սուքիասյանի որդին ամուսնացած է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դստեր հետ, քավորն էլ Մհեր Սեդրակյանն է։  

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է առաջիկայում պաշտոնից ազատվի նաեւ Վարուժան Սուքիասյանը։

Հավելենք, որ թաղման բյուրոյի տնօրենի պաշտոնը լավ գործ է համարվում՝ սկսած տախտակի ներկրումից, սպասարկման ծառայություններից, վերջացրած էլիտար գերեզմանատեղերի հատկացումով։ Այնպես որ՝ սուրբ տեղը դատարկ չի մնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին