▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդամենը պատին 2 նկար են նկարել,ասել եմ կտամ,ուրեմն կտամ.նախակրթարանի տնօրենը կես տարի է չի վճարում աշխատողին

Asekose.am-ին դիմել է մի քաղաքացի, ով պատմել է իր հետ ամիսներ առաջ տեղի ունեցած  անարդար դեպքի մասին:

«Անգելս» նախակրթարանի տնօրեն Քնարիկ Այվազյանը հաստատության արտաքին տեսքի ձևավորման համար պայմանավորվածություն է ձեռք բերել  մեզ դիմած քաղաքացու հետ,  որի դիմաց խոստացել է վճարել 100.000 դրամ: Քնարիկը, սակայն, մինչ օրս չի վճարում գումարը՝ առաջ բերելով տարատեսակ պատրվակներ:

Asekose.am-ը կապ է հաստատել Քնարիկ Այվազյանի հետ` տվյալ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու և նրա տեսակետն իմանալու նպատակով: 

Մեզ հետ զրույցում Քնարիկ Այվազյանն ասաց, որ տեղեկությունը ճիշտ է, սակայն գումար չտալը կրում է ժամանակավոր բնույթ.

«Գիտեք, այստեղ խնդիրն այն է, որ ես ոչ թե աշխատեցրել և չեմ տվել գումարը, այլ պարզապես այս պահին ֆինանսական բավարար միջոցներ չունեմ՝ նրանց աշխատանքի դիմաց փոխհատուցելու համար:  Նախակրթարանը նոր է բացվել, գործում է մայիս ամսից, ունենք դեռ 2 երեխա, հետևաբար` չեմ կարողանում վճարել գումարը: Ամեն ինչ անում եմ, որպեսզի մանկապարտեզը լավ անուն և գործունեություն ունենա»:

Այն հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր Քնարիկ Այվազյանն իր նախակրթարանում շատ սաներ ունենալու համար օրինակ` նոր կահույք գնի նույն պայմանավորվածությամբ, և նույն արդյունքը լինի, այսինքն` նախակրթարանը զարգանա՝ ուրիշներին աշխատեցնելու և աշխատանքի դիմաց չստանալու նախապես պայմանավորված գումարը՝ կրկին ֆինանսական բավարար միջոցների բացակայության պատճառով, մեր զրուցակիցը պատմեց.

«Այս հարցում ոչ մեկը մեղավոր չէ, մեղավորությունն իմն է, նոր բացված նախակրթական համալիր է, ուզում եմ աշխատացնել, ուղղակի իրենց խնդրել եմ մի քիչ սպասել: 5-6 ամիս է անցել, դեռ չեմ տվել, չնայած խոստացել էի ավելի վաղ տալ, բայց այսպես ստացվեց: Ոչ մեկին ես չեմ աշխատեցնում ու գումարը խաբում, սա մի շրջան է, որ պետք է հաղթահարենք: Ընդամենը պատի վրա 2 նկար են նկարել, ասել եմ կտամ, ուրեմն կտամ»:

Մեր այն դիտարկմանը՝ արդյո՞ք պատկան ատյանները տեղյակ է խնդրի վերաբերյալ, Քնարիկ Այվազյանը նշեց.

«Մեր նախակրթարանը մասնավոր է, պետությունը չի ֆինանսավորում, մենք գործում ենք Կրթության և գիտության  նախարարության ներքո»:

Հավելենք նաև, որ Asekose.am-ը օրեր շարունակ փորձեց կապ հաստատել նաև  Կրթության և Գիտության նախարարություն, սակայն մեր զանգերն ու խնդիրը մնացին անպատասխան:

Հեղինակ՝Անի Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին