«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն փաստաթղթի կնքման երկրորդ տարին: Ի տարբերություն անցած տարվա, ընդդիմությունն այսօր հանրահավաք-երթ չի անցկացնելու, կսահմանափակվեն դահլիճային քննարկմամբ՝ «Արցախի ինքնորոշման իրավունքը, որպես ՀՀ անկախության եւ սահմանադրության իրավաքաղաքական հիմք» թեմայով՝ «Անի գրանդ» հոթելում։
Հանրահավաք-երթ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել Ազգային ժողովրդական բեւեռը՝ ծռերը։ Մի քանի օր է՝ նրանք իրազեկում են հանրահավաքի մասին, սակայն իրազեկումից ակնհայտ է, որ հավաքի թիրախը լինելու է ոչ այնքան ՀՀ իշխանությունը, որքան Ռուսաստանի Դաշնությունը։ Փաստորեն, ընդամենը 2 տարում մեր հանրությունը հաշտվեց ու մոռացության մատնեց 2020-ին կատարվածը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում