Շաբաթ օր Ազատության հրապարակում նախատեսված «Էմփիրեյ» ռոք խմբի համերգը, որի մասին հաճախ հիշեցնում էր Ազատության հապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը, չի կայանալու:
Առավոտ.am-ն է գրում այս մասին ու նշում, որ խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը տեղեկացրել է, որ որոշումը հաստատվել է խմբի բոլոր անդամների միջև կայացած քննարկումից հետո:
Ըստ Սարգիս Մանուկյանի, բացի այն, որ խմբի անդամներն ընդհանուր հայտարարի չեն եկել Ազատության հրապարակի համերգին մասնակցելու նպատակահարմարության հարցում, առաջացել են նաև տեխնիկական խնդիրներ, որոնք նույնպես դարձել են համերգից հրաժարվելու պատճառներից: