Թիմակիցներ ջան, այն, որ սա քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում կայացված որոշում էր ՍԴ-ի կողմից, անկախ ամեն ինչից, թե ով է հրահանգել կամ չի հրահանգել նման որոշում կայացնել հետագա ընդվզումներից խուսափելու և իշխանական աթոռները պահպանելու համար, եթե սա անգամ քայլ է ժամանակավոր, որ շարժումը մարի, եթե սա քայլ է, որով միայն ժամանակ են ձգելու վիճահարույց հոդվածները զարտուղի ձևերով սահմանադրական դարձնելու համար, միևնույն է գերակա նպատակները նույնն են: Իշխանությունները ենթադրել են միանշանակ, որ այսպիսի որոշումը էմոցիոնալ մակարդակի վրա կուրախացնի մարդկանց, շատերը ձեռքները կծալեն ու մինչև սեպտեմբերի 30-ը շունչ կքաշեն, շարժումն իր նախկին թափը կկորցնի, էմոցիաները կնվազեցնեն սթափությունը: Բայց այս առումներով մենք իշխանությանը ուրախանալու տեղ չպետք է թողնենք: Այլ պետք է հիասթափեցնենք, որ սա դեռ ամենափոքր հաղթանակն էր, մեր շարժումը չի մարում և ավելի է զորեղանում, մենք հետևողական ենք ու շարունակում ենք ուշի ուշով հետևել բոլոր զարգացումներին:
Էմոցիան չպետք է նվազեցնի սթափությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet