▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմմա Պետրոսյանն Արամոյին «Մերսեդես» չի նվիրել

ՀՀ  վաստակավոր արտիստ, երգիչ և  դերասան Արամոն հունվարի 24-ին դարձել է 45 տարեկան: Հայաստանյան որոշ   լրատվամիջոցների տեղեկացմամբ`  Արամոն  կնոջից` Էմմա Պետրոսյանից, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել: Որն, ի դեպ, իբրև  եղել  է 2012 թվականի արտադրության: Այս մասին երգչուհուց  պարզաբանումներ է ստացել  բրավո.am-ը: Էմմա Պետրոսյանը  հավաստիացրել է ` իրականում նման բան չի եղել. «Լրագրողի հետ զրուցելիս Արամոն ուղղակի կատակել է»:

Իսկ կատակասեր երգիչը ասել է, թե ինչպես կարող է հերքել այն լուրը, որին բոլորը հավատացել են. «Լավ, ասեմ` երազում եմ տեսել. ամսի 24-ին երազումս  «Mercedes» եկավ Էմմայի կողմից»:

Արամոն պատմել է, որ իր ծննդյան տարեդարձն անցկացրել է նախ Ջերմուկում` Ֆորշի, Շուշան Պետրոսյանի, Նազենի Հովհաննիսյանի, Էմմիի, Հասմիկ Կարապետյանի, Մրոյի, Աիդա Սարգսյանի եւ այլ ընկերների ու գործընկերների հետ, ապա Միքայել Պողոսյանի, Լևոն Մալխասյանի և ուրիշների հետ` «Մալխաս» ջազ ակումբում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին