▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմիլ Գալստյանը որոշել է վերսկսել թատերական գործունեությունը

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Էմիլ Գալստյանը, ով հեռուստադիտողին առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» սերիալներից՝ Համբարձումի կերպարով, որոշել է սերիալային դադար վերցնել և վերսկսել թատերական գործունեությունը:

«Այժմ ցանկանում եմ էկրանային դադար պահել, քանի որ երկար ժամանակ անընդհատ էկրաններին էի: Նաև, ուզում եմ ներկայացումով հանդես գալ, կարոտել եմ թատրոնը: Սակայն, որոշ ժամանակ անց նորից կընդունեմ առաջարկներ, լինի դա սերիալային, թե ֆիլմի»,- նշեց նա:

Այժմ Էմիլը մոնոներկայացում է պատրաստում, որը հանդիսատեսին կհանձնվի մայիսի վերջին.

«Կոչվում է «Վերջին ուղևորը»: Մոնոներկայացումը արտագաղթի թեմայով է. երկրից բոլորն արտագաղթում են: Մասնագիտությամբ դիրիժոր մի մարդ, հանգամանքների բերումով ուշանալով ինքնաթիռից՝ մնում է Հայաստանում՝ միայնակ: Ի դեպ, դա ոչ շատ հեռավոր Հայաստանն է՝ 2040 թվականը: Սյուժեում մարդկանց այսօրվա մտածելակերպն է: Անդրադառնում ենք նաև օլիգարխներին, նրանց վերաբերմունքին ժողովրդի հանդեպ, ապրելակերպին: Չենք անտեսի նաև Ազգային ժողովը»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին