▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըմբիշ Գառնիկ Մնացականյանն ու բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին

Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:

Ապրիլի 15-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը:

57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը հաղթանակով մեկնարկեց՝ 1/8 եզրափակչում 6:4 հաշվով առավելության հասնելով իտալացի մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Մնացականյանը դիտարժան գոտեմարտում տուշեով հաղթեց թուրք Սուլեյման Աթլիին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5:3 հաշվով հաղթեց մոլդովացի Անատոլի Բուրուիանին և դուրս եկավ եզրափակիչ:

65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթեց հունգարացի Նորբերտ Լուկաշին: Քառորդ եզրափակչում հայ մարզիկն ուժեղ էր ռումինացի Գեորգ Բուչուրից (9:0): Սակայն Սաֆարյանին չհաջողվեց հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը, որտեղ նա 2:7 հաշվով պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Մոգամեդմուրադ Գաջիևին: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ռոման Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով պարտության մատնեց ռումինացի մրցակցին, սակայն 1/8 եզրափակչում 0:5 հաշվով զիջեց բուլղարացի Ալեքսանդր Կոնստանդինովին և լքեց պայքարը:

Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Թուրքիական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կիսաեզրափակչում առավելության հասավ Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինեի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ապրիլի 15-ին ռինգ դուրս կգա նաև 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին