Եվրահանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ պատրաստած զեկույցի նախնական տարբերակը:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` զեկույցում նշվում է, որ 2014 թվականից սկսած երկրում իրավիճակը գնալով վատթարանում է:
Ըստ աղբյուրի` զեկույցում նաև նշվում է, որ երկրում դատական համակարգի անկախության և ուժերի բաշխման սկզբունքերը խախտվել են:Անդրադառնալով Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը` Եվրահանձնաժողովը արձանագրել է.
«Ներկայիս կառավարությունը ԵՄ անդամակցության գործընթացը վերակենդանացնելու համար ջանքեր գործադրեց, սակայն օրենքի գերակայության, խոսքի և հավաքների ազատության վերաբերյալ եվրոպական սնադարտներին հակասող օրենքները ստվերեցին այդ ջանքերը» -ասվում է զեկույցում:
Աղբյուր` Ermenihaber