▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն ԱՄՆ չէ, որ Հայաստանին պատժի...

Բարեբախտաբար թե դժբախտաբար ԵՄ-ն ԱՄՆ չէ, որ Հայաստանին պատժի: Եթե ԵՄ-ի փոխարեն մեր իշխանությունը քցեր ԱՄՆ-ին, մի քանի ամսում Հայաստանը կզրկվեր կենսագործունեության բոլոր միջոցներից ու մի քանի տարի հետո կամ կվերանար կամ (հեղափոխության դեպքում) զարգացման ճանապարհ կբռներ: Իսկ ԵՄ-ին կարելի է շարունակ քցել, չէ որ այս մարդիկ միշտ փորձում են համագործակցության ձևեր գտնել, աշխատում են բոլորի` և՛ բռնապետերի ու կառավարությունների, և՛ հեղափոխականների ու ընդդիմադիրների հետ, երբեք կամուրջներ չեն այրում, միշտ ընբռնումով են մոտենում և այլն:
Դրա համար էլ մեզ համար իրանք լոխ ու եվրոյոնջա են: Իսկ մենք իրանց համար պատժված պրծած ենք, իրանք մեզ խղճում են: Մի քիչ կպակասեցնեն կառավարությանը տրվող դրամաշնորհները, իսկ էն ծրագրերի մի մասը, որոնք կապված էին Ասոցացման հետ (նույն twinning-ը), կփոխեն սիրուն անունով այլ ծրագրերի հետ: 
Մինչդեռ կարո՛ղ են լրիվ վերացնել դրամաշնորհները, դադարեցնել վարկավորումը ու խնդրեմ` տարեկան առնվազն 300-400 մլն դոլար քեշ փողի լրացուցիչ խնդիր Հայաստանի համար: Մի քիչ որ ԱՄՆ-ի նման լինեին, DCFTA մտնող Վրաստանին «կհորդորեին» հավեսով բարձրացնել Հայաստան մտնող փոխադրման ծախսերը (բայ-բայ Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքներ), Հայաստանից ներմուծվող ադամադը, ձկնամթերքը, խմիչքն ու ծխախոտը եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող կհամարեին, երկիրն էլ ավտորիտար կհռչակեին ու կշփվեին մենակ պղինձը ներմուծելու պարտադրանքի սահմաններում...

Հրայր Մանուկյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին