ԵՄ Արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման եւ հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը, ԵՄ-Թուրքիա գործընկերությունը զարգացնելու և բոլոր բնագավառներում համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ պատրաստ է աշխատելու նոր կառավարության հետ:
ԵՄ պաշտոնյաները նաև շեշտել են, որ իրենք անհամբեր սպասում են ընտրություններին մասնակցած միջազգային դիտորդների զեկույցներին:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` ԵՄ հայտարարությունը եղել է բավականին կարճ և չի հիշատակվել ոչ նախագահ Էրդողանի անունը ոչ էլ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP):
Աղբյուր` Ermenihaber