▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլյա Թաշչյանի հոգեթով կատարումը՝ Դլե յաման...

 

Երաժշտություն իմ համար ճանապարհ է, մտորում, կյանքի ընկեր, սեր ու հիշողություն:
Երգն իմ շուրթերին է դեռ մանկուց. Այն իմ մանկության երազն ու աշխարհն էր, որով ես ապրում էի ու շնչում:
Կյանքում ինչին հասել եմ` հասել եմ աստիճանաբար, քանի որ աստիճաններն էլ ինձ համար, պատկերավոր ասած, նոտաների ստեղնաշար էին, որին փորձել եմ նուրբ, սակայն վստահ մոտենալ և որոնց ընտրության հարցում աշխատել եմ չսխալվել:
Թող անհամեստ չհնչի, սակայն կուզեմ նշել, որ հիմա` հպարտ եմ ու շիտակ իմ ամեն անցած քայլով ու աստիճանով, յուրաքանչյուր նոտայով ու երգով:
Ես ամեն օր կարոտում եմ «Հայաստանի քոքրիկ երգիչներին», Էթնիկ ջազային «Երաժշտության գույներ»խմբին,
«Հանրային ռադիոյի նվագախմբին»:
Կարոտում եմ իմ «ԳՈՀԱՐ» -ին, որն ինձ մեծ բեմեր է պարգևել ու որի հետ, վստահ եմ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու` մեր երգի թևերով...
Մեծ ցանկություն

«Երգն իմ շուրթերին է դեռ մանկուց. Այն իմ մանկության երազն ու աշխարհն էր, որով ես ապրում էի ու շնչում: Կյանքում ինչին հասել եմ` հասել եմ աստիճանաբար, քանի որ աստիճաններն էլ ինձ համար, պատկերավոր ասած, նոտաների ստեղնաշար էին, որին փորձել եմ նուրբ, սակայն վստահ մոտենալ և որոնց ընտրության հարցում աշխատել եմ չսխալվել»,-նշում է երգչուհին:

ԳՈՀԱՐ երաժշտախմբի մեներգչուհի Էլյա Թաշչյանը  երկար տարիներ գեղեցկացրել է նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ», Էթնիկ ջազային «Երաժշտության գույներ» խմբերն ու «Հանրային ռադիոյի նվագախումբը»:

Իսկ այսօր ներկայացնում է հոգեթով կատարում՝ Դլե յաման. երգչուհի Էլյա Թաշչյանն ասում է, որ երաժշտություն իմ համար ճանապարհ է, մտորում, կյանքի ընկեր, սեր ու հիշողություն:

Լուսանկարը՝ Արթուր Հովակիմյանի 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին