▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլթոն Ջոնը հեռացրել է Հայաստանին աջակցող հրապարակումը և նոր գրառում կատարել

Բրիտանացի հայտնի երգիչ, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնն Ինստագարմի իր էջում նոր հրապարակում է արել, որում ասվում է.

«Ես խորապես ցավում եմ՝ տեսնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական կոնֆլիկտը տարիներ շարունակ տևած խաղաղությունից հետո: Անձնապես եղել եմ երկու երկրներում էլ ու երկուսում էլ արժանացել եմ ջերմ ընդունելության։ Կործանարար է երկու կողմից էլ շատ զոհեր տեսնելը: Սիրտս կոտրվում է` տուժած ընտանիքները տեսնելով: Աղոթում եմ, որ երկու երկրներում էլ բռնություններն ավարտվեն»։

Նշենք, որ Էլթոն Ջոնն ավելի վաղ ինստագրամյան գրառմամբ զորակցություն էր հայտնել Հայաստանին, ապա ժամեր անց հեռացրել այն:

«Կարմիր լուսանկար տեղադրելով` ես այսօր միանում եմ Հայաստանի համար խաղաղություն ցանկացող մյուս մարդկանց: 2018-ի մայիսին ես այցելեցի այդ գեղեցիկ երկիր և ողոված էի իմ հանդեպ հայ ժողովրդի բարությամբ ու մարդասիրությամբ: Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական-թուրքական ինքնաբուխ հարձակումներին: Քաղաքացիական անձիք են թիրախավորվում, երկու կողմերում էլ զոհեր կան: Հայերը լավ մարդիկ են և արժանի են կայուն խաղաղության`տարիների պատմական հալածանքներից հետո»,- գրել էր նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին