«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուդ»-ին մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել:
Մասնավորապես մեզ հասած լուրերի համաձայն՝ միջադեպի մասնակից է եղել նաեւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ազգականը` Գոռ Հարությունյանը: Սակայն իրավապահներն ամեն կերպ փորձում են գաղտնի պահել Արթուր Այվազյանի հետ միջադեպի մասնակից մյուս տղաների անունները՝ հենց Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի գործոնի շնորհիվ: «Ժողովուրդ» օրաթերթը Սյունիքի մարզի դատախազից փորձեց պարզել, թե արդյոք իր ազգականը՝ Գոռ Հարությունյանը, նշված օրը եղե՞լ է Մանախի հետ: «Հասկացանք, որ Գոռն իմ ազգականն է, բայց ես ինչ կապ ունեմ այդ ամենի հետ: Եթե այլ հարցեր ունեք, դիմեք դատախազության հանրային կապերի բաժին»,- ասաց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում