▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք» դաշինքը ստորագրահավաք է սկսելու ԱԺ-ում. «Ծառուկյան» դաշինքի վրա վստահ չեն.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանը», ինչպես հայտնի է, Վանաձորի ավագանու նիստերի հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, որի համար ԱԺ պատգամավորների համապատասխան թվով ստորագրություն է հարկավոր, եւ այդ ստորագրությունները պետք է դնեն ոչ միայն «Լուսավորի», այլեւ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները։

«Ելքի» պատգամավորները վստահ չեն, որ «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորները դնելու են իրենց ստորագրությունները ՍԴ դիմումի տակ, եւ կարծում են, որ սա լակմուսի թուղթ կլինի դաշինքի համար՝ ընդդիմությա՞ն հետ է, թե՞ իշխանության։

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հղում կատարելով ՏԻՄ նոր օրենքի 64-րդ հոդվածին, պնդում է, որ հնարավոր է 15 հոգով ավագանու նիստ գումարել, մինչ օրս նա արդեն 3-4 նիստ է հրավիրել՝ չունենալով ավագանու մեծամասնություն, քանի որ «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի ու ՀՎԿ-ի 19 անդամներն ավագանու ընտրություններից հետո չեն մասնակցում նիստերին՝ բոյկոտում են։

Քանի որ ՀՎԿ-ին բախտ չվիճակվեց անցնել խորհրդարան, ապա պահանջվող ստորագրությունները պետք է լինեն միայն ԲՀԿ-ի ու «Ելք»-ի պատգամավորներինը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին