ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը յուրօրինակ դեմք է ՀՀ Կառավարությունում: Սույն նախարարին երբեք չեք տեսնի ԱԺ-ում ելույթ ունենալիս կամ իրեն ուղղված հարցերին բովանդակային պատասխաններ տալիս: Դրա փոխարեն վերջինս միշտ իրեն ուղղված հարցերին պատասխանում է հարցով և այսպիսով հմտորեն “ցրում” բոլոր իրեն ուղղված հարցերը, քանի որ կոմպետենտ չէ դրանց պատասախաններ տալու համար:
Այդ դեպքում, կհարցնեք դուք, ինչպե ՞ս է նա դարձել և առայսօր մնում Ֆինանսների նախարարի պաշտոնում:
Իսկ պատասխանը շատ պարզ է. Սույն երիտասարդը, ԸՆԴԱՄԵՆԸ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկն է, և հենց դրան է պարտական իր նախարար լինելու հարցում: Սրանից ավել որևէ առավելություն կամ հատկանիշ Դավիթ Սարգսյանը չունի: Պարզապես քավորի ձեռամբ կարգվել է նախարար ու աշխատում է նրա հովանու կամ թևի ներքո` հլու կատարելով վերջինիս բոլոր ցանկությունները:
Ավելին, այս երիտասարդը կարողացել է կերտել բավական տաքուկ և իշխանական պաշտոններում հանգրվանած ընտանիք, քանի որ ինքը Ֆինանսների նախարարն է, իսկ նրա կինը` Փիրուզ Սարգսյանը` ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարն է, դե իսկ քավորն էլ, ինչպես ասվեց, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է; Տիպիկ հայաստանյան յուղոտ ընտանիք` տաքուկ տեղավորված յուղոտ պաշտոններին:
ԱԺ-ում Դավիթ Սարգսյանի “ցրող” պատասխանների վերջին տիպիկ դեպքը` կազինոների մասին նախարարի պատասխանն էր` դրա հետ ընդհանրապես կապ չունեցող հարցին: Նույն նախարարը երևի մոռացել էր, որ իր իսկ նշած օրինագիծը ԱԺ-ին է ներկայացրել ոչ այլ ոք, քան ՀՀ Կառավարությունը` իր սիրելի քավորի գլխավորթյամբ:
Ի դեպ, նույն Դավիթ Սարգսյանը, որը դեմքի անհողորդ արտահայտությամբ խոսում էր կազինոներից (տեղեկացված լեզուները պնդում են նաև, որ նա կազինոներից այնքան էլ հեռու չէ, քանի որ թղթախաղի մեծ սիրահար է), հայտնի է հանրությանը նաև այլ թեմաներով` մասնավորապես, նրանով, որ ներգրավված է ինչ-որ քրեական գործում, որի համար վերջերս կանչվել էր ԱԱԾ` պարզաբանումներ տալու, սակայն դա կրկին չանդրադարձավ նրա պաշտոնի վրա` վերևում նշված պատճառներով (կեցցեն քավոր-սանիկ հարաբերությունները):
Ավելին, նույն այս երիտասարդի անունը ժամանակին շրջանառվեց նաև մեկ այլ սկանդալային բացահայտման մեջ` որպես գլխավոր դերակատար, մասնավորապես, երբ մի շարք կայքերում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ֆիանանսների նախարարությունը էլիտար սանիկի գլխավորությամբ պայմանագրեր էր կնքել օֆշորում գրանցված ինչ-որ ընկերությունների հետ, սակայն կրկին թեման փակվեց` և կրկին էլիտար քավորի ձեռամբ, որը օֆշորային թեմաները փակելու մեծ փորձ ունի:
Ցավալի է, բայց սա է այսօրվա Ֆինանսների նախարարի, երկրի կարևորագույն պաշտոնյաներից մեկի, քաղաքական նկարագիրը, մեկի, որը պարզապես ճիշտ պահին հայտնվել է ճիշտ վայրում և ուրիշ որևէ այլ արժանիք չունի: