▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլիտար հարսանիքներ. կոնյակագործներն ամուսնացրել են զավակներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին կոնյակ արտադրողներն ամուսնացրել են զավակներին․ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանի որդու հարսանիքն էր՝ Ծաղկաձորի «Մարիոթ» ռեստորանում։ Որդին՝ Գառնիկ Ղազարյանը, ով «Արենի» պանդոկի սեփականատերն է, ամուսնացել է «Ղարս» ռեստորանի սեփականատիրոջ դստեր՝ Աիդա Վարդանյանի հետ։

Հարսանիքին Մանվել Ղազարյանը հրավիրել էր ինչպես նախկին, այնպես էլ այժմյան օրենսդիրներից ոմանց, բիզնես գործընկերներին: 2008-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելուց հետո Մանվել Ղազարյանը տեւական ժամանակ հալածանքների էր ենթարկվում, նրա բիզնեսը մեծապես տուժեց, նա դուրս մնաց քաղաքական ասպարեզից։

Մամուլում վերջերս տեղեկություններ կային, թե Ղազարյանին առաջարկվել է այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել Արարատի մարզում, սակայն նա մերժել է: Նա ծնունդով Արարատի մարզից է, իսկ «Վեդի Ալկոն» երկու գործարան ունի․ մեկը՝ Արարատում, մյուսը՝ Վայոց Ձորում։ Մյուս նորապսակը «Պռոշյանի կոնյակի գործարանի» տնօրեն Արմեն Գասպարյանի դուստրն է, այս հարսանիքն էլ կայացել է «Ֆլորենս» ռեստորանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին