▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլի ինչ-որ «հին մասնագետ» և «քոթոթներ» սկսում են խաղալ

Հետաքրքիր է, որքան մեծանում ես, այնուամենայնիվ էլի ինչ-որ «հին մասնագետ» և «քոթոթներ»  սկսում են խաղալ, խաղալ, կրկին խաղալ…
Եթե նախկինում ջղայնանում էի, փորձում մեղմիկ «շոյել» նմանների գլուխները, հիմա ըմբռնումով եմ մոտենում, փորձում չնկատելու տալ կամ կատակել…Դե  «մասնագետա » թող ջահելություը հիշի, քոթոթներ են խաղալով թող մեծանան, հասունանան, գուցե հասկանան…Ուղղակի նրանք չեն հասկանում, որ ես մեծացել եմ, չեմ ծերացել, իրենք են շատ հնացած, օգտագործված կամ դեռևս շատ խակ…
Թշնամիներ ունե՞մ, մտածում եմ ինքս ինձ, ուրեմն լավ է: Դա նշանակում է, որ կյանքում ինչ-որ ժամանակ, ինչ-որ հարցերում սկզբունքային եմ եղել, չզիջող, չծախվող, խիստ, հետևողական…
Մեր կյանքը մի տեսակ միատարր, միապաղաղ է դարձել, հանգիստ ու այդ շատ հնացած մասնագետը, այս քոթոթները ակամա աչքի են ընկնում կամ փորձում են աչքի ընկնել որերորդ անգամ հիշելով ինձ…Լավ, հիշեք…Հիշեք, որ հիշվեք…

Հ.Գ. Հասկացողը թող հասկանա, չհասկացողն էլ գուցե հետո հասկանա…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին