Դիտեք նաև՝
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էն դերասանուհի Ելենա Բորիսենկոյին ասեք, որ այսօր նաև իր տոնն ա: 2018-ին փողոցներում ընկած կոչեր էր անում, որ կանայք դուրս գան փողոց: Էն կանանց, ում երեխաներին սպանեց իր վարչապետը: 2019-ին ասում էր, որ վերջապես ունի վարչապետ, ում ինքն է ընտրել և ում սխալների վրա աչք է փակում: Հլը մի բան էլ ճոռոմ-ճոռոմ խոսում էր, թե բա, որ սխալներ անի, ապա իր վերաբերմունքը կարտահայտի: Հիմա հետաքրքիր ա, թե ո՞նց ա տիկին Բորիսենկոն նշում իր այսօրվա տոնը: Վերջը, վերաբերմունք արտահայտում ա, թե՞ բիզնեսին վնաս կլինի:
Էն Հախվերդյան Ռուբենին ասեք, որ էսօր իր տոնն էլ ա: Ասեք, որ նախկին իշխանություններից գումար ու տուն ստանալուց ասում էր լավն են, իսկ 2018թ.-ից հետո արցախցիներին անվանում էր թուրք, իսկ նախկին իշխանության շատ ներկայացուցիչների` հայհոյում: Մի խոսքով, շնորհավոր տոնդ, թու´րք:
Էն թատրոնի տնօրեն Միքայել Պողոսյանին ասեք, որ էսօր իր տոնն ա: Դե, բա ասում էր. «պրն. վարչապետ, սա երազ է, թե՞ իրականություն»: Շնորհավորեք ու ասեք, որ հա´, արա´, իրականություն ա, իսկ Եռաբլուրում, Եղբայրական գերեզմանատներում ծածանվող դրոշներն էլ ձեր բերած իրականության վառ ապացույցը:
Էն Թաթային, Պետրոսյան Հայկին ու մնացած սուտի հայրենասերներին էլ կշնորհավորեք: Էսօր վստահաբար իրանց տոնն ա: Խոզերը երազում էին էս անասնաֆերմայի մասին: Էն սուտի մտաՈՌականներին, ովքեր մի ծրարի դիմաց ծախվում էին ու ծախվում են մինչ օրս, դրանց էլ կշնորհավորեք»: