Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումները շարունակվում են:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի կարծիքով առաջարկվող Ընտրական օրենսգիրքը մեկ քայլ հետ է լինելու.
«Իրականում համամասնական ընտրակարգի քողածածկույթի ներքո մենք գործ ունենք կրկին մեծամասնական քվեարկության մեկ այլ տարբերակի հետ: Ընդդիմությունն ասում է՝ ցուցակները հրապարակեք, իշխանությունն ասում է՝ գիտեք, ընտրության չեկածների իրավունքները չենք ուզում խախտել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստեփան Սաֆարյանը:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ դեռևս խոսում ենք նախագծի մասին , որը պետք է քննարկվի.
«Ընտրական գործընթացում կներմուծվի էլեկտրոնային նոր համակարգ, որով ակնհայտ երևում է, թե ով մտավ քվեախցիկ: Այսինքն,նրանք, ովքեր նույնականացման քարտերով են մասնակցելու ընտրությանը, բացի անուն-ազգանունից, նկարը նույնպես երևում է, իսկ ովքեր նույնականացման քարտով չեն, բոլոր տվյալները նշվում են, բացի լուսանկարից: Սովորական գործընթաց է, որ ցույց է տալիս, թե ովքեր են մասնակցել ընտրությանը»:
Անի Կարապետյան