▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը զուրկ է որևէ տրամաբանական հիմնավորումից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, զուրկ է որևէ տրամաբանական հիմնավորումից: Դեռևս մեկ ամիս առաջ, երբ Ազգային Ժողովում օրակարգային հարց դարձավ սպասվող թանկացումները և դրա հիմնավորումները, ակնհայտ էր, որ մեր ժողովուրդը որևէ պարտավորվածություն չունի այս կամ այն տնտեսվարողի կողմից իրականացրած ոչ արհեստավարժ գործառույթների արդյունքում վճարի սեփական գրպանից: Շուրջ 10 տոկոսով էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորումներից մեկն է ատոմակայանի բլոկներից մեկի վերանորոգումից ուշ շահագործման հանձնելը և էլի մի քանի այլ հիմնավորումներ, որոնց անդրադարձել եմ նախկինում: Սակայն դրանցից ցանկացածի համար մեր ժողովուրդը պարտավոր չէ վարձահատույց լինել: Անտրամաբանական և հակաիրավական որոշում, որը վերաբերվում է յուրաքանչյուրիս, առավել ևս սոցիալապես խոցելի խմբի մեր հայրենակիցներին, որոնց աղքատության ցուցանիշը հասնում է 40 տոկոսի:

Վահե Էնֆիաջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին