▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էկոնոմիկայի նախարարն` Իշխան Զաքարյանի շքեղ տան մասին

lragir.am-ը գրում է, որ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից այսօր լրագրողներից մեկը հետաքրքվել է՝ քանի որ էկոնոմիկայի նախարարությունն է համակարգում ներդրումների հարցը, նախարարը տեղյա՞կ է, թե ինչ ներդրումներով է կառուցվել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարայանի տունը: Ի՞նչ պետք է անել, որ ՀՀ մյուս քաղաքացիներն էլ կարողանան նման ներդրումներ ներգրավել և բարելավել իրենց բնակարանային պայմանները:

Էկոնոմոկիայի նախարարը նախ ժպտալով պատասխանել է. «Դե լավ, էլի», այնուհետև ասել է, որ պաշտոնապես ասում է՝ օտարերկրյա նման ներդրումներ չեն եղել Հայաստանում: 

 

Հիշեցնենք, որ իր առանձնատան կառուցման վերաբերյալ հարցին Իշխան Զաքարյանն ասել էր, որ մասնավոր ներդրողի շնորհիվ է կարողացել այն կառուցել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին