▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Եկեղեցու մեջ կ******մ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ»․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ-ի մասին

ԼԳԲՏ-ն չի կարա հայրաքաղաքում շքերթ անի. Վարդան Ղուկասյան

«Դուք էլ, եթե զզվում եք ԼԳՏԲ-ից, եկեք կողքս կանգնեք, դուք տեսեք, թե ես ինչ կանեմ ԼԳՏԲ-ի գլխին»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։

Նա հավելեց, որ եթե հայոց եկեղեցին «Եվրոպայի պես միասեռականներին ամուսնություն անի, ես բարձրաձայն ասում եմ՝ եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, եթե հանկարծ էդպիսի բան անի։ Ես բարձրաձայն ասում եմ, էդպես էլ կհանձնվեմ, կասեմ՝ տարեք, ինձ դատեք»։

Դիտեք նաև՝

Լրագրողի հարցին՝ Միքայել Սրբազանն ինչո՞ւ է ասում՝ Վարդան Ղուկասյանը թողություն ստանալու հաջորդ վայրկյանին կարող է էլի մեղք գործել, Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն ասաց. «Էդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի... Ու հետո, էս աղջիկները կթողնե՞ն, որ մարդը մեղք չգործի։ Գեղեցիկ հագած, ոտքերը բաց․․․ Տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում»:

***

«Մամիկոն Ասլանյանին կիսատ վարկածներով մեկուսացրին, իրենց խնդիրները լուծեցին, հետո ազատ արձակվեց, նույնը կարող են ձեր դեպքում անել. ռիսկ չեք տեսնո՞ւմ»,- դիմելով Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ հարցրեց լրագրողը: Ղուկասյանն ասաց. «Ինչ ուզում են՝ անեն, ես ՔՊ-ի հետ պայմանավորվածություն ձեռք չեմ բերի, ես ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու»:

***

Անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ դառնալու դեպքում Կառավարության հետ համագործակցության մասին հարցին՝ Վարդան Ղուկասյանն ասաց, որ «իրեն ճիշտ կպահի»․ «Վարչապետը գալիս է Գյումրի, արարողակարգից ինձ ասում են՝ դիմավորեք, պարո՛ն Ղուկասյան: Սուբորդինացիան պահպանելու համար ինձ կպահեմ ճիշտ: Եթե հանկարծ մի հատ սխալ վերաբերմունք տեսա էդ հարաբերությունների մեջ, միանշանակ՝ երկրորդ անգամ չեմ գնալու, ձեռս չեմ բարձրացնելու, չեմ բարևելու, երեսներին չեմ նայելու: Եթե իրենց էլ չհարգեմ, աթոռը հարգելու եմ. դա ՀՀ վարչապետի աթոռն է... Իրա քաղաքականությունը միանշանակ չեմ ընդունում»,- նշեց նա:

***

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի համար ընտրությունների արդյունքները վատը չէին. «Տեսել ենք, որ պետությունն իր լծակներով աշխատել է մեր դեմ, բոլորդ գիտեք՝ ինչ է տեղի ունեցել, ոնց է արվել, ինչքան մարդ է բերվել դրսից, ինչքան հանձնարարականներ են տրվել և այլն»: Ինչ վերաբերում է «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանին, որի հայտարարությանն են սպասում են բոլորը, ասաց. «Հուսով եմ՝ ինչ-որ պայմանավորվել ենք մինչև ընտրությունները, որ ընդդիմադիր դաշտը միասին է լինելու, ՔՊ-ն չի անցնելու և այլն, կլինի: Երեկվանից մենք բանակցություն չենք ունեցել, չենք տեսել իրար, բայց իր հարազատների հետ հարգանք կա, բան կա, ոխերիմ թշնամիներ չենք, բան չենք»:

Հիշեցնենք, ըստ նախնական հաշվարկի, ոչ պաշտոնական տվյալներով, Գյումրիի ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» - 14 մանդատ

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» - 8 մանդատ

«Մեր քաղաքը» - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք» - 3 մանդատ

«Մայր Հայաստան» - 2 մանդատ:

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի երեկվա պահվածքին՝ Վարդան Ղուկասյանն ասել է. «Լրագրողներին անպատվելը միանշանակ չեմ ընդունում, բայց ինչ վերաբերվում է խմելուն, տղա է, խմել է, գնացել, բռնացրել եք, էդպես էլ չի կարելի: Եթե հայհոյել է, միանշանակ չեմ ընդունում»:

***

Ընդդիմության միավորման դեպքում պատրա՞ստ եք փոխքաղաքապետի, վարչության պետերի պաշտոնները տալ այլ ուժերի հարցին՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Փոխքաղաքապետի պաշտոնը՝ ոչ, մնացած որ պաշտոնը պետք է՝ պատրաստ ենք տալ: Իմ 13 տարիների աշխատածի ժամանակահատվածում, եթե նայում եք՝ Մարտուն Գրիգորյանի ունեցվածի տակ գրված է Վարդան Ղուկասյան: Քաղաքում Մարդիկ ուզել են քաղաքում ներդրում անել, թույլ եմ տվել, չեմ նայել՝ ընդդիմություն է, ինչ է. շինթույլտվությունների տակ գրված է իմ անունը, ավարտական ակտում՝ իմ անունը»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին