▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին պետք է նպատակայնորեն քարոզ վարի ընդդեմ համասեռամոլության...

Որպես կանոն՝ համասեռամոլության թակարդն ընկնում են բացի այն մարդկանցից, որոնք ունեն բնածին հակում, միայնակ, հասարակության կողմից մերժված և հաճախ իրենցից մարդկային առումով ինչ–որ արժեք չներկայացնող մարդիկ, և դա ողջ հասարակության ողբերգությունն է, որ իր որևէ անդամը չի կարողանում գտնել իր ստեղծագործական (սեռական) էներգիայի դրսևորման այլ ձև, քան սեփական սեռի, ուրեմն՝ և ինքն իր մեջ գնալն է։ Համասեռամոլությունը նաև տիեզերական կարգ ու կանոնից շեղում է. յան–ին, արական–իգական, պլյուս–մինուս, հյուսիս–հարավ այս տիեզերական հակադրությունների երկու կողմերը միմյանց երբեք չպետք է հանդիպեն, իսկ եթե հանդիպում են, ապա դա աղետ է և ոչ միայն այդ կողմերի համար։Հայ Առաքելական Եկեղեցու համաձայն մեղք է նաև ամուսնական դավաճանությունը, արտամուսնական կապերը, և այլն: Սա բխում է ընտանիքի՝ որպես մեկ տղամարդու և մեկ կնոջ զույգ սահմանումից, մնացած բոլոր զուգակցումները համարվում են ոչ բնական: Այնպես որ միասեռական զույգերի առանձնակի շեշտումը իբրև քարոզության զոհ ներկայացնելն ավելորդ է:
Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան, ուսումնասիրելով համասեռականությունը 1950-1970-ական թվականներին, եկավ այն եզրահանգման, որ այն իրենից ներկայացնում է հոգեբանական շեղում, հիվանդություն: Այնուհետև փոխեց իր կարծիքը՝ պատճառաբանելով, որ տվյալ երևույթը բավարար կերպով չէր ուսումնասիրված, հանեց այն հիվանդությունների շարքից: Մեզ համար անհասկանալի էր՝ ինչպես կարող էին այդքան տիտղոսավոր մասնագետ-հոգեբաններ սխալվել այդպիսի լուրջ հարցում: Շատերը պնդում էին , որ հեղինակավոր կառույցի կարծիքի փոփոխությունը համասեռամոլների ճնշման արդյունք է:Մենք ուսումնասիրեցինք համասեռամոլության վերաբերյալ այդ հոգեբանների մի քանի հոդված, ինչպես նաև դրանց քննադատությունը: Պետք է նշենք, որ քննադատությունը շատ դեպքերում, հիմնավոր էր /օրինակ, ուսումնասիրվող մարդկանց խմբերի փոքրաքանակությունն ու միատարրությունը /ինչպես, օրինակ, միևնույն սոցիալական խավին պատկանելը/, վիճակագրական մեթոդների թերությունները, ուսումնասիրողների անաչառության նկատմամբ կասկածանքը՝ նշված երևույթին ենթակա լինելու պատճառով և այլն/: Եվրոպական և համաշխարհային կառույցները մեծապես հիմնվում են նշված կազմակերպության կարծիքի վրա և տարածում այն աշխարհով մեկ. անհիմն գլոբալիզացման օրինակ: Ստացվում է՝ ուսումնասիրում են Նյու-Յորքի սևամորթների թաղամասի որևէ ներկայացուցչի հոգեբանությունը և արդյունքները կիրառելի համարում մեկ այլ ազգի ներկայացուցչի հոգեբանության հետ՝ առանց հաշվի առնելու էթնիկական, գենտիկական և այլ տարբերությունները:

Հայ Առաքելական Եկեղեցին պետք է նպատակայնորեն քարոզ վարի բոլոր այն երևույթների դեմ, որոնք հակասում են քրիստոնեական ուսմունքին. լինի դա մարդասպանություն, համասեռամոլություն, պոռնկություն, ամուսնական դավաճանություն, ստախոսություն, նախանձ, բամբասանք, թե մի ուրիշ բան՝ անկախ նրանից, թե աշխարհիկ /սեկուլյար/ նորմերին դա համապատասխանում է, թե ոչ:

Ազգային արժեքների պահպանման ճակատ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին