▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկեղեցին այն է արել,որ Եկեղեցիներով գծել է Հայրենիքի սահմանները․ Պետք էր տեր կանգնել այդ սահմաններին»

Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր Տավուշի մարզում էր՝ հոգևոր եղբայներին տեսակցելու նպատակով։

Տավուշի  սահմանապահ Ոսկեպարի Սուրբ Աստծավածածին եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր խոսքն է հղել, որում կարևոր ուղերձ ու պատգամ կա, որից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Երբ մեղադրում են եկեղեցուն, թե ի՞նչ է արել Եկեղեցին, ես ասում եմ՝ Եկեղեցին այնքան է արել, որ Եկեղեցիներով գծել է մեր հայրենիքի սահմանները։ Եթե այդքանը միայն արած լիներ, լրիվ բավարար էր։

Թողնենք, որ գիր-գրականություն է ստեղծել, ճարտարապետություն է տվել, մշակույթ է ստեղծել․․․ Գրիգոր Նարեկացին․․․ էդ բոլորը թողնենք, մոռանանք, համարենք, որ միայն Եկեղեցիներ է կառուցել։ Եթե միայն եկեղեցիներ կառուցած լիներ, էլի բավարար էր, որպեսզի մենք այդ Եկեղեցու առջև խոնարհվեինք, որովհետև այդ Եկեղեցիներով գծվել են մեր սահմանները։

Ի՞նչ էր մեզ պետք՝ իբրև ազգ․ տեր կանգնել էդ սահմաններին»։

Մանրամասն՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին