▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվելու է Արամ Ասատրյանի անունով.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվելու է հայտնի ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի անունով։ Համապատասխան որոշումն ընդունվել է երեկ Էջմիածնի համայնքային նորընտիր ավագանու անդրանիկ նիստին։

Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են. «Որոշվել է, որ Էջմիածին քաղաքի Իսակով փողոցի մի հատվածը, ուր ապրել է երգիչ, գուսան Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի հենց նրա անունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է Արամ Ասատրյանի մահվան տասը տարին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին