ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը. «Նայում ես նրանց հանդիպումն ու հետո կարդում ես Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազղրույցը, տեսնում ես, որ այն էժան բամբասանքի նման էր ու կապ չունի այսօրվա իրադարձությունների հետ: Մադրիդյան սկզբունքներին է հղում կատարվում, իսկ այն հնացած փաստաթուղթ է: Այն կապ չունի այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ: Եվ, եթե հանդիպման խնդիր կար, ոչ թե այդ երկուսը պետք է հանդիպեին, այլ քաղաքական բոլոր դեմքերը: Ավելին, քննարկման կարիք կա ու համայն հայության հետ պետք է արվի»,-նշեց պատգամավորը:
Անի Կարապետյան