▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էդքան մի ղժացեք Քիմի՝ Հայաստան գալու վրա...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Քիմին քննադատում եք չէ, բայց կտեսնեք ինքը Հայաստանն ավելի շատ ՓԻԱՌ ա անելու, քան էս ընթացքում արել է մեզ այցելած որևէ գիբեր աստղ: Լուրջ եմ ասում, կտեսնեք ազգ իմ... Քիմն աչքիս լույսը չի (դե նենց չի, որ էղած չեղածը կարող եմ չնայել), բայց էդքան մի ղժացեք Քիմի՝ Հայաստան գալու վրա... Քիմը միլիոն տոկոս ավելի հետաքրքիր ա դրսի ԶԼՄ-երին, քան շատ ու շատ Հայաստան ժամանած հայտնի կամ մթոմ հայտնի աստղեր: Քիմը էն տիպն ա, որ իրա յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հագուկապ հանրայնացվում ա, քննադատվում ու գովերգվում... Դե Քիմն էլ առիթը չի կորցնի մի հատ էլ Հայաստանում իրան ցույց տա, ու... գնաց վերնագրեր՝ Kim Kardashan In Yerevan... Այսինքն՝ ակամայից ծյոծը Երևանի Փիառը մինիմում կանի... Կամ, օրինակ, մի հատ տոլմա կուտի ու իրա թվիթերում կգրի ու... գնացցց էդքան պօդպիշիկ կիմանա դրա մասին: Կամ ոնց էլ չլինի Գառնի Գեղարդ կգնա ու կդնի նկար սենց վերնագրով՝ օօօ ես չիդեի, որ սենց հին պատմություն ունենք մենք՝ հայերս... ու գնաաաաց՜՜: 
Ասածս ինչա՝ Քիմի՝ Հայաստան գալուց ոչ մի մինուս չկա, իսկ պլյուսների շանսերն էլ մեծ ա:

Անկախ Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին