Զինվորական Հոսպիտալից Asekose.am-ին տեղեկացրել են, որ այս պահին զինվորական Հոսպիտալում է գտնվում Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա այցելել է վիրավոր ոստիկաններին:
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան հիմնադիր խորհրդարանի անդամները գրավել են Էրեբունի համայնքի ոստիկանության բազան և պատանդներ վերցրել:
Նշենք , որ հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրաձգային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: