henaran.am-ը գրում է. Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՌԴ և ԱՄՆ, մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմի միջոցառումներին, օրակարգում եղել են նաև ներքաղաքական, ներկուսակցական հարցեր ու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հարցեր: Այս մասին նիստից հետո հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն որոշել սատարել Վահագն Գևորգյանին, նա պատասխանեց, որ ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն արդեն այս մասին տեղեկատվություն տվել է: Ինչ վերաբերում է Արտաշատի ընտրություններին, որտեղ առաջադրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ապա ՀՀԿ խոսնակն ընդգծեց. <<Դրանից պետք չէ սենսացիաներ ստեծել: Անձամբ ճանաչում եմ Արգամ Աբրահամյանին, պարկեշտ, դաստիրակված, կիրթ անձնավորություն է, և եթե նրա բարեկամներն ունեն պաշտոն, դա չի նշանակում, որ ուրեմն նա չպիտի առաջադրվի>>:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում