Երեկ իմ հարազատ Լոռու մարզում էի։ Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր այցելություն ուղեկցվում է մարդկանց հետ շփումներով, աղ ու հացով՝ համեմված քաղաքական զրույցներով։
Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հիմնական հարցերն են.
Ի՞նչ է լինելու մեր հալը։
Արցախի վիճակը ո՞նց է լինելու։
Նեմեսիսի արձանը կքանդի՞ Նիկոլը,թե՞՝ ռիսկ չի անի։
Պատերազմ կլինի՞, թե՝ չէ։
Ռուսն ի՞նչ է բա մտածում։
Նիկոլին ե՞րբ եք է հեռացնում։
Հենց սկսեցի խոսել,մեր ուստա Համոն ասեց.«Էդո ջան,էդ Նիկոլին հեռացնելը երկարում է,քանի որ ընդդիմությունը ոչ թե Նիկոլի դեմ է պայքարում,այլ՝ իրար դեմ։Դրանց ասա ,որ իշխանափոխություն անեն,ոչ թե իրար ուտեն»։
Ուստա Համոն ոչ բուհ է ավարտել ու ոչ էլ թրեյնինգների հաճախել, բայց խելոք բան է ասել։ Հերիք է իրար ուտեք, ներկա-նախկին անեք։
Ժամանակն է միավորվել Հայոց Պետականության պահպանման ու Հայոց Եկեղեցու,Նիկոլից ազատվելու գաղափարի ու Արցախը հայկական պահելու շուրջ։
Թե չէ ով մի երկու կոպեկ է կպցրել իրեն վարչապետի թեկնածու է պատկերացնում,կամ էլ՝ Երեւանի քաղաքապետ՝ «կակ մինիմում»։
Ո՞ւմ են պետք էդ պաշտոնները, եթե երկիրը լրիվ վարի գնա»։