▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն Մարուքյանի եղբայրը Վանաձորի քաղաքապետ ընտրվելու մեծ շանս ունի. «Ժողովուրդ»

«Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, թե իշխանություններն ինչպես են պատրաստվում 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց համար մեծամասնություն ապահովել։ Այսպիսով Հայաստանի 2-րդ և 3-րդ քաղաքներում իշխանություններին հաջողվեց մարդկանց ուղղորդել տեղամասեր և հասնել այն բանին, որ նրանք դժգոհությունները մի կողմ դնեն և իրենց ձեռքով քվեարկեն իշխանությունների օգտին։ Արդյունքում, Գյումրիում ՀՀԿ-ն ուրիշի՝ «Բալասանյան դաշինքի» դեմքով ստացավ բացարձակ մեծամասնությունն 5 մանդատ, նրա հետ ավագանու անդամներ կունենան ԲՀԿ՝ 8 հոգի, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) 4 և «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը՝ 4 մանդատ։ Իսկ Վանաձորում, որտեղ ՀՀԿ-ն իր դեմքով էր հանդես գալիս, չկարողացավ բացարձակ մեծամասնություն ունենալ, ընդամենը 13 մանդատ։ ՀՅԴ-ն 2 մանդատ ստացավ։ Հիմա գնդակը ոչ իշխանական ուժերի՝ 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան»–ի, 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդ»–ի (ՕԵԿ), 3 մանդատ ստացած ԲՀԿ-ի ձեռքում է։ Նրանք կարող են միավորվել և Վանաձորի քաղաքապետ ընտրել իրենց թեկնածուին՝ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին լուսանցքում թողնելով: Հուսանք՝ լուրջ քվեներ հավաքած ԼՀԿ ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը կդառնա ընդդիմության միասնական թեկնածուն և կընտրվի Վանաձորի քաղաքապետ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին