▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Մանուչարյանը վերադարձել է «Ուրալ»

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վերադարձել է «Ուրալ», այդ մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Էդգարը արդեն միացել է թիմին ու նախապատրաստվում է առաջիկա հանդիպումներին:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հանդես է եկել «Ուրալի» կազմում 2011 թվականից 2016-ը և այդ ժամանակամիջոցում 86 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում:

Մոտ ժամանակներս Մանուչարյանը կընդգրկվի թիմի հայտացուցակում և հանդես կգա 99 համարի մարզաշապիկով:

vivaronews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին