▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Մանուչարյանը տոլմա է պատրաստել Եկատերինբուրգի ռեստորաններից մեկում

«Ուրալի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Եկատերինբուրգի «Наша Газета» պարբերականի թղթակցի հետ միասին այցելել է տեղի ռեստորաններից մեկը և պատրաստել իր սիրելի ուտեստը՝ տոլմա: Հայ ֆուտբոլիստին օգնել է SteakHouse ռեստորանի ավագ խոհարար Միխայիլ Առաքելովը:

img_3818

Էդգարը պատրաստելու ընթացքում պատասխանել է նաև հարցերի.

-Մենք՝ հայերս, սիրում ենք համեղ ուտել: Ամռանը մեզ մոտ ամեն ինչ շատ համեղ է՝ բանջարեղենը, պանիրը, լավաշը, խորովածը, տոլման… ամենը, ինչ ցանկանում ես: Մի անգամ կայցելեք Հայաստան, կփորձեք և չեք ցանկանա հեռանալ:

Ամեն դեպքում, ինչպե՞ս է ավելի ճիշտ արտասանել՝ «տոլմա՞», թե՞ «դոլմա»: 

-Մենք ասում ենք «տոլմա»:

Դա հայերը պատրաստում են միայն հատուկ առիթների ժամանա՞կ:

-Դե, ես հաճախ չեմ լինում տանը: Բայց, երբ տանն եմ, մայրս պատրաստում է, որպեսզի համը չմոռանամ:

Սիրո՞ւմ եք այս ուտեստը: 

-Կարծում եմ՝ բոլոր հայերն էլ այն սիրում են: Շատ եմ սիրում, թե ինչպես է այն պատրաստում տատիկս: Երբեք չեմ հանդիպել մարդու, ով տոլմայի մասին կասեր՝ «չեմ սիրում» կամ «համեղ չէ»: Մայրս ամեն ինչ շատ համեղ է պատրաստում: Թեև ես էլ այնպիսի մարդ եմ, ով ուտում է այն, ինչ առաջարկվում է: Կարճ ասած, երբ վերադառնում եմ տուն, 10 օրում հավաքում եմ 10 կգ:

Հայաստանում ավելի հաճախ պատրաստում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ: 

-Դե, խորովածը, բնականաբար, տղամարդիկ: Ճիշտ է, տոլմա կամ խաշլամա նույնպես կարողանում են պատրաստել:

img_3868

Այսինքն, այն ամենը, ինչ կապված է մսի հետ, պատրաստում են տղամարդի՞կ:

-Դե այո, համարյա:

Իսկ փոքր տարիքում մայրիկին օգնե՞լ եք պատրաստելիս: 

-Ոչ: Տարօրինակ է, իհարկե, քանի որ ես 16 տարեկանից սկսած ապրել եմ մենակ: Առհասարակ, պետք է իմանաս պատրաստել: Վերջերս, երբ խաղում էի Թայլանդում, փորձեցի պատրաստել ինքս: Եվ, եթե անկեղծ, դա ինձ շատ դուր եկավ: Կցանկանայի սովորել: Բայց, երբ տուն ես վերադառնում մարզումից հետո, դրա ցանկությունը չի լինում: Ցանկանում ես պարզապես հանգստանալ:

Իսկ խորոված երբևէ պատրաստե՞լ եք: 

-Այն միշտ հայրս է պատրաստել: Եվ նա չի սիրում, երբ ինչ-որ մեկը միջամտում է գործընթացին: Իսկ անձամբ ես խորոված պատրաստել եմ ընդամենը մի քանի անգամ:

Դուր եկե՞լ է այն մարդկանց, ովքեր ճաշակել են: 

-Դե, ասացին՝ համեղ է (ծիծաղում է):

Ո՞ր երկրի խոհանոցն է դուր գալիս ամենաշատը, բացի հայկականից: 

-Ես սիրում եմ ճապոնական խոհանոցը: Սուշի, ձուկ, ծովային ուտեստներ:

Իսկ ռուսակա՞ն խոհանոցից: 

-Մածնաբրդոշ («ակրոշկա»): Պելմենի նույնպես սիրում եմ: Ի դեպ, պելմենի կարողանում եմ պատրաստել (ծիծաղում է Էդգարը՝ նկատի ունենալով պատրաստման ամենապարզ ձևը՝ գնել խանութից և լցնել եռացող ջրի մեջ):

Ի՞նչ սովորաբար կարելի է գտնել Ձեր տան սառնարանի մեջ: 

-Յոգուրտ, կաթ, պանիր, աղցաններ:

«Ֆասթֆուդից» օգտվո՞ւմ եք: 

-Իհարկե: Բայց հազվադեպ: Չեմ հիշում եմ՝ վերջին անգամ երբ եմ համբուրգեր ճաշակել: Երևի մոտ 4 ամիս առաջ:

Այս տեսանկյունից ինչո՞վ են ֆուտբոլիստները տարբերվում հասարակ մահկանացուներից:

-Ոչնչով: Մեզ թույլատրվում է ամեն ինչ էլ ճաշակել, պարզապես պետք է իմանալ չափը: Եվ, իհարկե, որոշ ճաշատեսակներ չես կարող փորձել ամեն օր:

Ո՞ր հատկանիշն է՝ պետք է ունենա և՛ լավ ֆուտբոլիստը, և՛ լավ խոհարարը: 

-Նպատակասլացություն:

Բլից հարցեր՝

Կծո՞ւ, թե՞ քաղցր – Կծու

Տապակա՞ծ, թե՞ խաշած – Տակապած

Սա՞ռը, թե՞ տաք – Իհարկե, սառը: Նույնիսկ ձմռանը:

Բանջարեղե՞ն, թե՞ մրգեր – Մրգեր

Թե՞յ, թե՞ սուրճ – Սուրճ: Թեև առաջ ես սուրճ ընդհանրապես չէի խմում: Բայց շատ սիրեցի վերջին 2-3 տարիներին:

VivaroNews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին