Ռուսաստանի գավաթի խաղարկության «Ուրալ» – «Լոկոմոտիվ» եզրափակիչ խաղից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ տեղի է ունեցել մասսայական ծեծկռտուք:
Դրան ակտիվորեն մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Մանուչարյանը, որի համար նա կարմիր քարտ է ստացել խաղի ավարտից հետո: Նրան այժմ լուրջ կարգապահական պատժամիջոց է սպասվում:
Իսկ խաղն ավարտվել է «Լոկոմոտիվի» վհաղթանակով՝ 2:0 հաշվով: