▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Մանուչարյանը կարիերան կշարունակի Թաիլանդում

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանըկարիերան Թաիլանդում կշարունակի, հաղորդում է News.am-ը:

Այսօր, 29-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Թաիլանդ, որտեղ պայմանագիր կստորագրի տեղի «Ռատչաբուրի» ակումբի հետ: Հիշեցնենք, որ Մանուչարյանը վերջին շրջանում, «Ուրալից» հեռանալուց հետո առանց թիմ էր մնացել և Երևանում մարզվում էր մարզավիճակը պահպանելու համար:

Նշենք նաև, որ 30-րդ տուրից հետո «Ռատչաբուրին» Թաիլանդի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին