«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը հակադարձում է «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ամեն ինչում գյուղապետերն են մեղավոր:
Պարոն Հակոբյան, այսօր ներկա եք եղե՞լ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքին:
Այո, այո, այո:
Ո՞նց է անցել:
Շատ վատ:
Շատ վա՞տ:
Այո: Ինքն ի՞նչ իրավունք ունի գյուղապետերի հասցեին խոսում է: Ինքը թող գնա իր հասցեին խոսի: Իր ի՞նչ գործն է գյուղապետերի հասցեին է կպնում:
Նա կոնկրետ խնդրում է մեղադրում համայնքի ղեկավարներին:
Ես էլ այնտեղ ասեցի՝ եթե ինքը գյուղապետերին է կպնում, գյուղապետերն ի՞նչ մեղավոր են այս հարցով, գյուղապետերի ձեռն ի՞նչ կա որ գյուղապետերին տվել են, համայնքին ժողովրդին չեն արել: Ասի՝ հետո ինքը իշխանատեր լիներ, ինքն այս ժողովրդին կնայե՞ր, էդ ու՞մ փողերով է ինքը հարստացել:
Իսկ իրեն ասեցի՞ք այդ մասին:
Ես բացահայտ ասեցի, սաղ չթողեցին ես ելույթ ունենայի, բայց ասեցի, ժողովուրդը տեսավ ինչ է կատարվում:
Փաստորեն, ցանկություն ունեիք նույն հարթակից ելույթ ունենալու:
Հա, ուղղակի չթողեցին, իմ հարազատները չթողեին, ասին թողեք ռադ եղնի, էրթա: Ընդհանրապես, ով գալիս է, ես մարդավարի ընդունում եմ, մեր ժողովուրդն են, չէ՞: Հո մեր ազգի մեջ պառակտում չենք մտցնելու: Էս ընտրությունների խաթր դրել են մարդկանց թշնամություն են անում: Ով գալիս է՝ ընդդիմադիր են, դիմադիր, թե Հանրապետական, սաղն էլ մեր ժողովուրդն են, մեր հարազատներն են: Ես ազգի նվիրյալ մարդ եմ, չի կարելի մարդկանց կպնել: Եթե էսօր գյուղապետը մեղավոր է, դու եկել ես գյուղապետի հասցեին բան ես ասում, ինչի՞ էս ասում, եթե դու կարաս, գյուղապետերին օգնի: Ինքը եկել է, թող մի հատ հարց լուծի գյուղի համար: Միայն իրենք գալիս են ընտրությունից ընտրություն:
Դուք դաշնակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու եք: Զբաղված չե՞ք քարոզչությամբ:
Ես քարոզչությամբ զբաղվում եմ, բայց իրենց նման չեմ գնում ժողովրդին ասում էսի վատ մարդ ա, էնի լավ մարդա, սենց ա, նենց ա: Ժողովուրդը նայում են, ում կտան ձայն նրան էլ կտան:
Գագիկ Ծառուկյանի ելույթի միտքը հետեւյալն էր...
- Լսի, ցավդ տանեմ, ինքը կարա ինչ ձեւի ելույթ ուզենա ունենա, բայց մարդկանց չի կարելի կպնել: Իրենք ստեղ գալիս են 5 տարին մեկ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում