«Երեկ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում գործող ոստիկանապետ Վովա Գասպարյանին վերաբերող հարցին ի պատասխան ասել է. «էդ մարդու անունը չեմ էլ ուզում տալ, ոչ էլ ուզում եմ քննարկել»։
«Ես արդեն հոգնել եմ Էդ բաներից, հոգնել եմ»,–ասել Է Ալիկ Սարգսյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին Երևանի Աբովյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադի» որդուն և զարմիկին։ shamshyan.com–ն այս առիթով գրել Էր, որ նախկինում Էլ այդ անձինք հայտնվել են ինչ-որ պատմությունների մեջ, սակայն Ալիկ Սարգսյանը կոծկել Է գործը։ Մեր թղթակցի հարցին ճի՞շտ Է, որ ինքը Համբարձումյանի խնդրանքով գործ Է կոծկել, նախկին ոստիկանապետը պատասխանել է, թե չի հիշում, որ Արկադի Համբարձումյանն իրեն նման հարցով դիմած լինի»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: