▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դվին» հյուրանոցը քանդում են

Asekose.am-ի տեղեկություններով` այս պահին քանդում են «Դվին» հյուրանոցը:

Նշենք, որ տվյալ հյուրանոցը միշտ էլ հանրության  ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ չնայած դրա բարեկարգմանը տաբեր տարիներին,  ըստ տեղեկությունների,  ուղղվել էր  860 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ, այն շարունակում էր նախկինի պես չգործող ու փլատակ  մնալ:  

Սակայն այդքանով «Դվին»-ի խնդիրները չէին սահմանափակվում, տևական ժամանակ մամուլում քննարկվում էր այն հարցը, որ նախկին հյուրանոցի շենքի  սեփականատերն ազգությամբ թուրք է:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից օրերս  հերքել էին այդ վարկածը` նշելով,  որ փաստաթղթերով հյուրանոցը գնել է Կիպրոսում գրանցված մի ընկերություն, իսկ Հայաստանում ընկերության ներկայացուցիչը հայ է, որը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում կատարված ներդրումային աշխատանքների մասին:

Asekose.am-ը  ավելի ուշ նոր մանրամասներ կներկայացնի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին