«Դրոշն այրելու ակտն ուղղված էր ոչ այնքան Ադրբեջանի, որքան Փաշինյանի իշխանության դեմ». Վահե Սարգսյան
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու պարզ բան։
Պարզ բան 1. Ադրբեջանի դրոշն այրելու ակտն ուղղված էր ոչ այնքան Ադրբեջանի, որքան ՀՀ֊ն ադրբեջանական ստրկության տանող Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։
Արգումենտ. եթե ՀՀ֊ն լիներ գազան պետություն, իսկ Արցախի սահմանները ձգտեին դեպի Քռի ափերը, հազիվ թե մարդկանց այդքան հուզեր մի քանի սպորտսմենների գալը Երևան կամ դրոշը պարզելը։
Պարզ բան 2. ակտը դատապարտում են ոչ թե ի ցավ ՀՀ֊ի գոյություն չունեցող հեղինակության կամ ծանրամարտի առաջնության, այլ ի զորակցություն Նիկոլ Փաշինյանի դավաճան խունտայի ստրկահաճության։
Աքսիոմա. բոլոր դատապարտողների սրտի մի անկյունում նստած է փոքրիկ Նիկոլը, որը երբեմն լռում է, հարկ եղած դեպքում` խոսում»։