ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ կառավարության կողմից ընդունված նոր որոշման մասին, ըստ որի՝ երկու պետական նյարդավիրաբուժական ծառայություններ կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով.
«Կառավարության որոշումով երկու պետական նյարդավիրաբուժական ծառայություններ կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով, որոնք մինչ օրս առկա չեն եղել Հայաստանում:
Դրանով իսկ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը էականորեն կբարձրանա և բազմաթիվ մանկական և մեծերի նյարդավիրաբուժական վիրահատություններ, որոնք մինչ այժմ Հայաստանում չէին կատարվում, կկարողանան կատարվել մեր կլինիկաներում:
Նյարդավիրաբույժները նույնպես կանցնեն համապատասխան վերապատրաստումներ»,- գրել է Արսեն Թորոսյանը՝ գրառմանը կից դնելով հետևյալ հեշթեգները՝ #ՀասանելիԱռողջապապահություն #ՈրակյալԲուժօգնություն
Տեսանյութը՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից